Ուկրաինայի արևելքում հակամարտությունը կարող է լուծվել միայն բարեփոխումների արդյունքում. Պորոշենկո
Ուկրիանայի նախագահ Պյոտր Պորոշենկոն վստահ է, որ երկրի արևելքում հակամարտությունը կարող է լուծվել միայն բարեփոխումների արդյունքում: Այս մասին գրում է РИА «Новости»-ին:
«Ռազմական հաղթանակները միայն ռազմական ծրագրերով չեն լինում: Վառ օրինակ է Լուգանսկում կամ Դոնեցկում պայքարը, որի ժամանակ հազարավոր մարդիկ են զոհվում», - նշել է Ուկրաինայի նախագահը:
Հոկտեմբերի 26-ին Գերագույն ռադայում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ և կձևավորվի նոր կառավարություն: