Հռոմում միլիոնավոր մարդիկ նոր բարեփոխումների դեմ դուրս են եկել հանրահավաքի
Հռոմում Սան-Ջովաննի հրապարակում միլիոնավոր մարդիկ մասնակցում են հանրահավաքին: Հանրահավաքի մասնակիցները դեմ են Իտալիայի կառավարության կողմից իրականացվող քաղաքականությանը, մասնավորապես, աշխատանքային օրենսդրության նոր փոփոխություններին: Այս մասին հաղորդում է TMNews-ը:
Կազմակերպիչների խոսքով` մարդիկ շարունակելու են դուրս գալ փողոցներ և հանդես գալ հրապարակներում, որպեսզի առաջ քաշեն իրենց առաջարկները: Այս մասին գրում է РИА Новости-ն: