Փարիզում վերաբացվել է Պիկասոյի թանգարանը
Փարիզում ամենահայտնի թանգարաններից մեկը` Պիկասոյի թանգարանը, վերաբացվել է շաբաթ օրը 5 տարվա վերանորոգումից հետո: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Reuters գործակալության փոխանցմամբ` թանգարանի բացմանը ներկա է եղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ով նշել է, որ Պիկասոյի էներգիան և ժամանակակից հայացքները պետք է ներշնչեն Ֆրանսիային:
«Պաբլո Պիկասոն եղել է ապագայի, հույսի և հաղթանակի նկարիչ: Նա ավանգարդիստ էր: Ֆրանսիան ավանգարդիստական երկիր է»,-ասել է նախագահը: