Լավրովը հայտարարել է Եվրոպայում նեոնացիստական միտումների անթույլատրելիության մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ անհրաժեշտ է բազմակողմ ջանքեր ցուցաբերել Եվրոպայում նեոնացիստական միտումների կանխարգելման համար: Այս մասին հաղորդում է ТАСС-ը:
«Ֆաշիստական զավթիչներից Նորվեգիայի հյուսիսի ազատագրման 70-ամյակի օրը մենք չէինք կարող չանդրադառնալ Եվրոպայում, այդ թվում նաև Ուկրաինայում, նեոնացիստական ավանդույթների վերածնման հարցին»,-ասել է Լավրովը: