Ուկրաինայի ԿԸՀ կայքը հաքերային հարձակումների է ենթարկվել Ռադայի ընտրություններից մեկ օր առաջ
Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը երկրի խորհրդարանական ընտրությունների նախօրեին հաքերային հարձակման է ենթարկվել: Այս մասին հայտնում է Ուկրաինայի հատուկ հաղորդակցության պետական ծառայությունը:
«Դա միանգամայն կանխատեսելի էր, այդ իսկ պատճառով ԿԸՀ և հատուկ հաղորդակցության պետական ծառայության կապերը միացվել են»,-ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Բացի այդ` շաբաթ օրը դադարել է աշխատել Ուկրաինայի նախագահի կայքը: Այս մասին գրում է РИА Новости-ն: