Դոնբասում ուժայինների շրջանում զոհեր չկան. Լիսենկո
Դոնբասում ռազմական գործողությունների գոտում նախորդ օրվա ընթացքում ուկրաինացի զինծառայողների շրջանում զոհեր չկան: Այս մասին շաբաթ օրը ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ներկայացուցիչ Անդրեյ Լիսնեկոն:
«Նախորդ օրը զինծառայողների շրջանում զոհեր չեն եղել, վնասվածքներ է ստացել ուկրաինացի 10 զինվոր»,-ասել է Լիսենկոն, նշելով, որ ռազմական գործողությունների ինտենստիվությունն ընկել է:
Բացի այդ, Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ներկայացուցիչը հայտնել է, որ Դոնեցկի օդանավակայանի շրջանում իրավիճակը շարունակվում է մնալ լարված, սակայն ակտիվ ռազմական գործողություններ չկան:
Այս մասին գրում է РИА Новости-ն: