Էբոլայի զոհերի թիվը հասել է 5 հազարի
Էբոլա տենդի հետևանքով զոհերի թիվն աշխարհում հասել է 5 հազարի, վարակվել է մոտ 10 հազար մարդ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` հղում անելով Առողջապահության Համաշխարհային կազմակերպությանը:
Ավելի վաղ հաղորդվում է, որ Էբոլայով վարակվածների թիվը հասնում է 9 հազարի, զոհվել է մոտ 4 հազար մարդ: Խոսքը Գվինեայի, Լիբերիայի, Սյերրա-Լեոնեի, Իսպանիայի և ԱՄՆ-ի տվյալների մասին է: Ավելի վաղ Առողջապահության Համաշխարհային կազմակերպությունը հայտնել է համաճարակի դադարեցման մասին Նիգերիայում և Սենեգալում:
Այս մասին գրում է РИА Новости-ն: