Լավրովը հերքել է Ջոն Քերրիի խոսքերը կապված «ԻՊ»-ի հետ
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հերքել է տեղեկություններն այն մասին, թե իբր պայմանավորվել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հետախույզների փոխանակման մասին «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի համար: Այս մասին հաղորդում է «Интерфакс»-ը:
«Համաձայնություն չի եղել ամերիկացիների կողմից ստեղծված, այսպես կոչված «կոալիցիայի» շրջանակներում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում համագործակցելու մասին»,-այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Россия 1» հեռուստաալիքի եթերում:
Այս մասին գրում է Gazeta.ru-ն: