Որպես ԵՏՄ անդամ մենք նախապատվություն կունենանք ձկնարտահանման ոլորտում. Արթուր Աթոյան
Ձկնարտահանման ոլորտում մենք որպես ԵՏՄ անդամ նախապատվություն կունենանք: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Հայ ձկնարտադրողների և ձկնարդյունաբերողների միասնություն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը:
Բանախոսն անդրադարձավ նաև հավանական վնասներին. «Բելառուսը, լինելով Ռուսաստանի ամենահավատարին գործընկերներից մեկը, դադարեցրեց իր կաթնամթերքի արտահանումը Ռուսաստան: Այս գործընթացին, իհարկե, քաղաքական նկատառումներ են վերագրվում, մինչդեռ, եթե մենք էլ որպես տնտեսվարող առնչվենք նման խնդրի հետ, ապա պետք է կարողանանք պաշտպանել մեր տնտեսվարողներին, ուստի մենք արդեն իսկ սկսել ենք համապատասխան ծրագրեր մշակել»,-նշեց բանախոսը:
Արթուր Աթոյանն ընդգծեց նաև, որ ըստ պետական տվյալների՝ ձկնամթերքի արտահանման ծավալները մեզանում նախորդ տարվա համեմատ մոտ 30 %-ով բարձրացել են:
Վարդուհի Ստեփանյան