Financial Times-ը Սոչիում Պուտինի ելույթը նրա լավագույն ելույթներից է համարել
Financial Times ամերիկյան պարբերականի քաղաքագետների կարծիքով` Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը դարձել է նրա ողջ քաղաքական կարիերայի լավագույն ելույթներից մեկը: Պարբերականը համեմատել է ռուս առաջնորդի 2007թ. Մյունխենի ելույթը Սոչիի ելույթի հետ, երբ վերջինս Վաշինգտոնին մեղադրել էր տարբեր ուղղություններով իր սահմանների խախտման մեջ: Այս մասին գրում է Russian.rt.com-ը:
Financial Times պարբերականի փորձագետները վստահ են, որ նախօրեին ելույթ ունենալով Սոչիում, ռուս առաջնորդը «ամենահակաամերիկյան» ելույթն է ունեցել:
Նրանք Պուտինի կողմից ԱՄՆ-ի քննադատույթունը կապել են նախագահ Բարաք Օբամայի ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում արված այն հայտարարության հետ, երբ վերջինս հայտարարեց, որ Ռուսաստանից բխող վտանգը էբոլա վիրուսից հետո նշանակությամբ երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում: