Մոսկվայում 7 հազար ներգաղթյալ է ձերբակալվել
Գրեթե 7 հազար ներգաղթյալ վերջին օրերի ընթացքում Մոսկվայի ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում է հայտնվել Ռուսաստանի Դաշնության տարածքում նրանց գտնվելու օրինականությունը ստուգելու նպատակով: Այդ մասին հայտնել է մայրաքաղաքային ՆԳՆ-ի մամլո ծառայությունը: Այս մասին գրում է Russian.rt.com-ը:
ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Մոսկվայում Ռուսաստանի ՆԳՆ-ն հոկտեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում «Ներգաղթյալ-2014» համապարփակ կանգարգելիչ գործողություններ է իրականացնում:
Այդ պատճառով ոստիականության աշխատակիցների կողմից Մոսկվայում 6830 օտարերկրացու ձերբակալում է իրականացվել: