Էբոլա վիրուսի տարածման կանխարգելման համար խիստ միջոցներ են հարկավոր
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, Նովոսիբիրսկի պետական համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Սերգեյ Նետեսովը համարում է, որ Աֆրիկայի երկրներում էբոլա տենդի տարածման կանխարգելման համար անհրաժեշտ են խիստ միջոցներ` ընդհուպ մինչև բանակի ներգրավվածություն: Այս մասին գրում է Russian.rt.com-ը:
Բացի այդ գիտնականը հավաստիացնում է, որ վիրուսի տարածմանը նպաստոմ են աֆրիկյան երկրների բնակիչների սովորույթներն ու ավանդույթները: