Ո՞վ է Խաչիկյանի քաղաքապետ եղբոր դեմ բողոքող կինը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի դեմ բողոքած տիկինը նույն քաղաքի բնակիչ Աստղիկ Մուրադյանն է, որը քրեական պատմություններով հայտնի Բոդոլի հորեղբոր կինն է: Պարզվում է' Խաչիկյանների և Բոդոլի միջև տարիներ առաջ ծագած թշնամանքը շարունակվում է:
«Ժողովուրդ»-ը հունվարի 23-ին գրել էր, որ Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի դեմ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի բաժին մի քաղաքացի բողոք է ներկայացրել այն մասին, որ քաղաքապետը մանկապարտեզի շինաշխատանքների ընթացքում յուրացումներ է կատարել:
ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար, թոշակների յուրացման մեջ մեղադրվող ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանի եղբայրը' Հայկազ Խաչիկյանը, սակայն, հերքել է իր հասցեին հնչեցված մեղադրանքը: Արդյո՞ք Հայկազ Խաչիկյանը յուրացումներ է կատարել, թե Աստղիկ Մուրադյանի բողոքը Խաչիկյանների դեմ տարիներ առաջ տեղի ունեցած միջադեպի շարունակությունն է, այս հարցը, թերևս, կպարզեն իրավապահները»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: