Օլիգարխին օլիգարխ է դարձնում
«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «1990-ական թվականների առաջին կեսին Հայաստանում ձևավորվեց քաղաքական ռեժիմ, որը կարելի է բնորոշել որպես մրցակցային օլիգարխիա։
Այն ենթադրում էր միմյանցից ինչ-որ չափով անկախ կլանների, միավորումների և առանձին գործիչների որոշակի քանակի գոյություն, որոնք մրցակցում են սեփականության, քաղաքական ազդեցության և այլ ռեսուրսների համար։
Անցած քսան տարիներին օլիգարխատի կազմը ժամանակ առ ժամանակ փոխվել է և շարունակում է փոխվել, բայց էությունը մնում է նույնը։
Օլիգարխին օլիգարխ է դարձնում.
ա) մասնակցությունը պետության կառավարմանը,
բ) խոշոր սեփականության նկատմամբ վերահսկողությունը,
գ) ներկայացուցչությունը հրապարակային տարածքում, հնարավոր է նաև միջնորդավորված (էլեկտրոնային և տպագիր լրատվամիջոցների, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների միջոցով և այլն)»։
Առավել մանրամասն՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում: