Վաղարշը առևտրականներին սովորեցրել է, թե ինչպես պետք է մասնակցել միտինգներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը, հասկանալով, որ շաբաթներ առաջ իր իսկ շուկայում նախաձեռնած ջարդը կարող է չմարսել՝ աշխատողները կարող են մուռ հանել, խելոքացել է ու հաշտություն է կնքել աշխատակիցների հետ։
Վաղարշը նույնիսկ առևտրականներին սովորեցրել է, թե ինչպես պետք է մասնակցել միտինգներին. նա խորհուրդ է տվել միտինգ գնալիս իրենց տեղերը դատարկ չթողնել, մարդ բերել կանգնեցնել, որ ոչ ոք չիմանա, որ իրենք ակցիա են անում»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: