Համաժողովրդական ճնշումով իրականացնելու ենք իշխանափոխություն. Լևոն Տեր-Պետրոսյան (լուսանկարներ)
Խորհրդարանական ընդդիմության՝ Եռյակի հանրահավաքին ելույթ ունեցավ «ՀԱԿ» նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա ասաց, որ համաժողովրդական ճնշման տակ իրականացնելու են իշխանափոխություն, որից հետո կիրականացնեն արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ:
«Սակայն, այդ ընտրություններից առաջ իրականացնելու ենք ընտրական օրենսգրքի փոփոխություն, որտեղ կիրականացնենք մի շարք շտկումներ, որից հետո նոր կիրակնացվեն ընտրությունները»,-ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը:
Վերջում, Լևոն Տեր-Պետրոսյանը ժողովրդին թեթևացնելու համար ասաց, որ առջևում սպասվում է լուրջ պայքար, որի համար անհրաժեշտ է լինել պինդ և չնեղսրտել, այլ պայքարել հանգիստ սրտով և բարությամբ: Այնուհետև անցավ հումորներին և պատմեց մի քանի դեպք, որոնք տեղի են ունեցել 1988թ-ին:
«88-ին, երբ հանրահավաք էր, իրար ոտքերի վրայով մարդիկ անցնում էին: Մի անգամ մեկը անցավ մեկ ուրիշի ոտքի վրայով: 2 անգամ ներողություն խնդրելուց հետո, երրորդ անգամ նորից անցավ և կրկին ասաց՝ ներողություն: Այն մարդը, ում ոտքերի վրայով անցել էին, ասաց. «Այս անգամ ներում եմ, բայց հենց Ղարաբաղը հետ վերցրեցին, էտ ժամանակ պատասխան կտաս»»,-պատմեց Լևոն Տեր-Պետրոսյանը:
Նա իր խոսքի մեջ կատարեց իշխանափոխության պահանջի կոչ: Այնուհետև խոսեց նաև քաղաքական տակտիկայի մասին, որի շրջանակներում ասաց, որ տակտիկան եթե բացահայտվում է, ապա այն դադարում է տակտիկա կոչվել: