Գլենդելում 2 հայ է ձերբակալվել՝ անձնական տվյալների գողության կասկածանքով
Գլենդելում ձերբակալել են 2 մարդու, որոնք մեղադրվում են բանկոմատ թալանելու մեջ: Նրանց իրականացրած գործողությունների արդյունքում տուժել է 10 մարդ, որոնք կրել են 7.100 դոլարի վնաս: Նրանք ձերբակալվել են այն բանից հետո, երբ չորեքշաբթի օրը, ոստիկաններն իրենց ծառայության ընթացքում նկատել են, թե ինչպես է 2 անձ կասկածելի գործարք իրականացնում բենզալցակայանում: Այս մասին հայտնում է Glendale News-Press-ը` հղում անելով ոստիկանության տարածած հաղորդագրությանը:
Չորեքշաբթի օրը, 10.30-ի սահմաններում Գլենդելի Monterey Road պողոտայում իրականացրած կասկածելի գործողությունների մեղադրանքով ձերբակալվել է 53-ամյա Հովիկ Մուրադյանը և 31-ամյա Արման Սարգսյանը:
Կասկածյալների մեքենայից ընդհանուր հետախուզման արդյունքում հայտնաբերվել են կեղծ բանկային քարտեր, որտեղ տեղ են գտել տարբեր մարդկանց անուններ: Այդ քարտերով նրանք իրականացրել են մի շարք անօրինական գործարքներ: