Նյու Յորքում անցորդը կացինով հարձակվել է ոստիկանության աշխատակիցների վրա (լուսանկարներ և տեսանյութ)
ԱՄՆՆյու Յորքում մի անցորդ կացինով հարձակում է գործել ոստիկանության աշխատակիցների վրա: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով ոստիկանության տարածած հաղորդագրությանը:
Փոխանցվում է, որ ոստիկանությունից հայտնել են, որ սա կարող էր լինել ահաբեկչություն:
Նշվում է, որ հանցագործին ոստիկանները սպանել են, սակայն նա հասցրել էր վիրավորել 2 ոստիկանի: Ոտիկաններից մեկի վիճակը գնահատվել է ծանր: