Հրաբուխը կարող է Ճապոնիայի կործանման պատճառ հանդիսանալ
Կոբեի համալսարանի հրաբխագետների հետազոտության մեջ ասվում է, որ հրաբխի ահռելի ժայթքումը կարող է 100 տարում Ճապոնիայի կործանման պատճառ հանդիսանա: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Փոխանցվում է, որ մասնագետները ուսումնասիրել են ճապոնական կղզիներում վերջին 120 տարիների ընթացքում տեղի ունեցած հրաբուխների մասշտաբն ու հաճախականությունը:
Նշվում է, որ նրանք կարծիք են հայտնել, որ Ճապոնիան կարող է կործանվել հրաբխի պատճառով: