Մենք ցանկանում ենք, որ ԵՄ-ն ակտիվանա ԼՂ-ի հարցում. Գերմանիայի ԱԳՆ
Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտանմայերը հանդիպում ունենալով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հայտարարել է, որ իրենք ցանկություն ունեն, որպեսզի ԵՄ-ն ակտիվանա ԼՂ-ի հարցում: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
Փոխանցվում է, որ Շտանմայերը հայտարարել է, որ Բեռլինը մեծ հույսեր ունի հոկտեմբերի 27-ին Փարիզում կայանալիք Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումից:
«Մենք ցանկանում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ միասին Եվրամիությունը նույնպես ակտիվ դեր խաղա ԼՂ-իի հակամարտության կարգավորման հարցում»,-հայտնել է Շտանմայերը: