Կաթնամթերքի գինը կբարձրանա
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերությունները, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ցանկանում են իրենց արտադրանքի գները հերթական անգամ բարձրացնել:
Ոչ հրապարակային զրույցներում տնտեսվարողները պնդում են, որ իրենք արդեն սկսել են վնասով աշխատել:
Կաթնամթերք արտադրողների խոսքերով՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից հետո հումքի գները նույնպես բարձրացել է»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: