Թե ինչ էր այսօր կատարվում ՀՀ կառավարության շենքի դիմաց. ամփոփ տեսաշար
ՀասարակությունԱյսօր ՀՀ կառավարության շենքի մոտ կրկին իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել մարդիկ, ովքեր ցանկանում էին, որպեսզի իրենց խնդիրներին լուծում տրվի: Ամփոփ ներկայացնում ենք այսօր ՀՀ կառավարության շենքի դիմաց տեղի ունեցող իրադարձությունները.
Այսօր ՀՀ կառավարության շենքի դիմաց փոխհատուցում պահանջող օդաչուներին, Օրբելի 8-ի նախկին բնակչուհուն և զոհված զինծառայողների ծնողներին էին միացել Իրանում վթարված ինքնաթիռի անձնակազմի անդամների ծնողները, ովքեր փոխհատուցում էին պահանջում, արվամոլին ծեծի ենթարկելու պատճառով 6 տարի 3 ամիս դատապարտված երիտասարդի մայրը և «Եկմալյան 4/16»-ի նախկին բնակիչները:Վերջիններս պահանջում էին ընդունելություն վարչապետից:
Մանրամասները` տեսանյութում:
Հ.Գ. Իրադարձություններին առավել մանրամասն տեղեկանալու համար կարող եք դրանք ընթերցել նշված հղումների միջոցով:
Վարդուհի Ստեփանյան