«Բոկո Հարամ» խմբավորման ահաբեկիչները Նիգերիայում մի քանի տասնյակ կանանց և աղջիկների են առևանգել
«Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորման անդամ ահաբեկիչները Նիգերիայի արևելքում մի քանի տասյնակ կանանց և աղջիկների են առևանգել: РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ահաբեկիչները հարձակում են իրականացրել ներկայումս իրենց հսկողության ներքո գտնվող, Ադամավա նահանգի Մադագալի և Միչիկա քաղաքներից ոչ մեծ հեռավորության վրա գտնվող Վագա Մանգորո և Գարտա գյուղերի վրա: Գրում է Russian.rt.com-ը:
Առևանգված աղջիկների և կանանց հստակ թվի մասին տեղեկություն չի փոխանցվել: Իսկ Նիգերիայի իշխանությունների կողմից առևանգման փաստը չի հաստատվել: