«Внуково» օդանավակայանի 4 ձերբակալված աշխատակիցները հարբած չեն եղել
Մոսկվայի «Внуково» օդանավակայանում Total ֆրանսիական նավթային ընկերության նախագահ Քրիստոֆեր դե Մարժերիի՝ Falcon 50 ինքնաթիռի ավիաղետից հետո ձերբակալված չորս աշխատակիցներն էլ հարբած չեն եղել: Գրում է Russian.rt.com-ը:
Այդ մասին հայտնել է ТАСС լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Վլադիմիր Մարկինին: