Զոհված զինծառայողների ծնողները կրկին իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել ՀՀ կառավարության շենքի դիմաց (տեսանյութ և լուսանկարներ)
ՀասարակությունԱյսօր ՀՀ կառավարության շենքի դիմաց կրկին կարելի էր հանդիպել զոհված զինծառայողների ծնողներին: Վերջիններս միավորել էին իրենց որդիների նկարները:
«Միավորել ենք նկարները, որովհետև նրանք բախտակիցներ են: Նրանց բոլորին հոշոտել են հայոց բանակի վիժվածքները»,-Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ծնողներից մեկը: Մյուս ծնողն էլ հավելեց, որ վստահ է՝ բոլոր սպանությունները հրամանատարների ձեռքով են արվում:
Մանրամասները` տեսանյութում:
Վարդուհի Ստեփանյան