Հոկտեմբերի 26-ից հանրապետություն մուտք կգործեն սիբիրյան ցիկլոններ. Արմեն Երիցյան
Այսօր ՀՀ կառավարության նիստի ավարտին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը տեղեկացրել է, որ ս.թ. հոկտեմբերի 26-ից հանրապետություն մուտք կգործեն սիբիրյան ցիկլոնները, ինչի հետևանքով հոկտեմբերի 27-ին ջերմաստիճանը 20 աստիճանով կնվազի Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում, Լեռնային Ղարաբաղում, իսկ Երևանում և մյուս մարզերում՝ մոտ 10 աստիճանով:
Հիդրոմետ ծառայությանը հանձնարարվել է լրատվամիջոցներին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն: