Հերմինե Նաղդալյանի անդրադարձն ընդդիմությանը
Արտահերթ իրավունքի ելույթի իրավունքով ելույթ ունեցավ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը: Նա իր գոհունակությունը հայտնեց օրինագծի կապակցությամբ: Նա անուղղակի կերպով անդրադարձ կատարեց ընդդիմությանը, ասելով, որ ընդդիմությունը փոքր-ինչ ոգևորվել էր, ինչը կարող էր փաստել, որ կառավարությունը շատ լավ օրինագիծ է ներկայացրել ԱԺ-ի քննարկմանը:
«Այս օրինագիծը երևի թե միջոց էր որոշների համար ցուցադրել սեփական մեծամեծ անհանգստությունները:Այն միջոց դարձավ նաև որոշներին ցուցադրել սեփական մասնագիտական ունակությունները: Սակայն, սա այն օրինագիծը չէ, որի շրջանակներում կարելի է քննարկել տնտեսագիտական հարցեր: Այո՛, դրանք ևս կարևոր հարցեր են, սակայն ոչ այս օրինագծի շրջանակներում: Պետք է նման հարցերը քննարկել այլ կոնֆերանսների և քննարկումների ժամանակ»,-ասաց Հերմինե Նաղդալյանը:
Նա նաև շեշտը դրեց փաթեթում նշված մի քանի կետի, որոնց կապակցությամբ ասաց, որ դրանք կարևորագույն կետեր են և գերազանց մշակված են:
«Այսօր տեղի է ունենում բացառիկ երևույթ, քանի որ սա բացառիկ մի օրինագիծ է, որը նախկինում երբեք չի եղել: Պարզապես պետք է միջոցներ և ջանքեր գործադրել՝ ռիսկերից խուսափելու համար»,-ասաց Հերմինե Նաղդալյանը:
Հերմինե Նաղդալյանը ելույթի վերջում կրկին հիշեց ընդդիմությանը՝ ասելով, որ կան մի շարք հարկային տեսակներ, որոնք եղել են հենց նախկին իշխանությունների կողմից, որոնք, այսօր դառնալով ընդդիմություն, սկսել են դեմ արտահայտվել մի շարք օրինագծերի, որոնք ներկայումս ավելի են շտկվում: Նա նաև ասաց, որ Հրանտ Բագրատյանը չբողոքի մի շարք հարկատեսակներից, քանի որ հենց իր կառավարման շրջանում է հաստատվել տարածքային արտոնյալ հարկատեսակը: