Ուկրաինայի արևելքում ակտիվ գործողությունների վերսկսումը չի բացառվում. Զախարչենկո
Դոնեցկի Ինքնահռչակ Ժողովրդական Հանրապետության վարչապետ Ալեքսանդր Զախարչենկոն չի բացառում, որ Ուկրաինայի արևելքում շուտով կվերսկսվեն ակտիվ ռազմական գործողություններն աշխարհազորայինների և Ուկրաինայի ուժայինների միջև:
«Ռազմական գործողությունների ծանր ժամանակաշրջան կլինի: Ետ ենք վերադարձնելու Սլավյանսկը, Կրամատորսկն ու Մարիուպոլը: Ցավոք, չի հաջողվում խաղաղ բանակցություններ վարել: Հրադադարի ռեժիմը պահպանվում է միայն մեր կողմից»,-հայտարարել է Զախարչենկոն:
Այս մասին գրում է РИА Новости-ն: