Թալանվել է Պետդումայի բանկոմատը
Պետդումայի կոմիտեի նախագահի տեղակալ Ալեքսանդր Սիդյակինը հայտարարել էր, որ անցյալ գիշեր Պետդումայի բանկոմատը թալանել են: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում:
«Անցյալ գիշեր Պետդումայի բանկոմատը թալանվել է: Այն ուղիղ իմ գրասենյակի դիմաց է»,- ասել է Սիդյակինը:
Այս պահին միջադեպի հետ կապված մանրամասներ իրավապահ մարմինները չեն հայտնում:
Այս մասին գրում է Gazeta.ru-ն: