Մոտ 3 հազար ուկրաինացի ապաստան է խնդրել ՌԴ-ից
Մոտ 3 հազար ուկրաինացի մեկ շաբաթվա ընթացքում ապաստան է խնդրել Ռուսաստանից Ուկրաինայի հարավ-արևելքում կոնֆլիկտի սկզբից: Նման խնդրանքով Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայությանն արդեն դիմել է ավելի քան 225 հազար Ուկրաինայի քաղաքացի: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ Դաշնային միգրացիոն ծառայությունը հայտնել է, որ ավելի քան 193 հազար ուկրաինացի արդեն ստացել է ապաստան Ռուսաստանում, նման կարգավիճակի տրամադրման խնդրանքով դիմել է ավելի քան 222 հազար մարդ:
Այս մասին գրում է РИА Новости-ն: