Իրաքյան Քրդստանի խորհրդարանը որոշել է զորք ուղարկել Քոբանի
Իրաքյան Քրդստանի խորհրդարանը հավանություն է տվել «փեշմերգայի» ջոկատներ ուղարկելուն դեպի սիրիական Քոբանի քաղաք: Այս մասին հայտնում է Polit.ru-ն:
Փոխանցվում է, որ քաղաքը ենթարկվում է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զինյալների հարձակումներին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորները հատատել են իսպանացի 300 ռազմական հրահանգիչների ուղարկումը Իրաք: