Նիգերիայում պայթյունի հետևանքով 5 մարդ է զոհվել
Նիգերիայի հյուսիսում պայթյունի հետևանքով 5 մարդ է զոհվել, իսկ ևս 12-ը վիրավոր է:
Դեպքը տեղի է ունեցել Բաուչի մարզի Ազարե քաղաքում երկրի հյուսիսում, որտեղ ավելի վաղ գործում էր իսլամիստական ռադիկալ «Բոկո Հարամ» խմբավորումը: Այս մասին հաղորդել է France Presse գործակալությունը` հղում անելով տեղական ոստիկանության ներկայացուցիչ Մուհամմեդ Հարունային: Վերջինիս խոսքով` զոհվածները «վառվել են անճանաչելիության աստիճան»: Ականատեսների խոսքով` պայթուցիկ սարքը թաքցված է եղել ավտոմեքենայի մեջ:
Այս մասին գրում է РИА Новости-ն: