Իսպանացի հրահանգիչները մեկնում են Իրաք
Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորները հաստատել են իսպանացի 300 ռազմական հրահանգիչի ուղարկումը Իրաք: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Փոխանցվում է, որ այս որոշմանը կողմ են քվեարկել 329 պատգամավորից 314-ը:
Նշվում է, որ իսխանացի զինվորականները Իրաքի զինվորականներին պետք է սովորեցնեն հատուկ գործողություններ և ականազերծում իրականացնել: