Ավելի քան 550 մարդ զոհվել է Սիրիայում իրականացված ավիահարվածների արդյունքում
ԱՄՆ ռազաօդային և միջազգային կոալիցիայի ուժերը Սիրիայում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դիրքերի ուղղությամբ ավիահարվածներ են իրականացրել, որի արդյունքում վերջին ամսում զոհվել է ավելի քան 553 մարդ: Այս մասին հաղորդում է Reuters-ը` հղում անելով Մարդու իրավունքների գծով սիրիական մոնիթորինգային կենտրոնին (Syrian Observatory for Human Rights):
Հաղորդագրության մեջ նշվում է, որ զոհվել է 6 երեխա և 5 կին: Ավիահարվածները հիմնականում իրականացվել են Հալեպ, Ռաքքա, Իդլիբ, Դեյր-էզ-Զոր և Ալ-Հասակա մարզերի տարածքում:
Այս մասին գրում է РИА Новости-ն: