Բեռլուսկոնին չի պահում իր խոստումը
Իտալիայի նախկին վարչապետ, «Առաջ Իտալիա» կուսակցության նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին մի քանի անգամ խոսք էր տվել, որ հեռանալու է քաղաքականությունից, սակայն ամեն անգամ ետ էր վերացնում իր խոսքերը և այժմ նա հայտարարել է, որ չի պատրաստվում անկյունում մնալ և հույս ունի, որ հաջորդ խորհրդարանական ընտրություններում իր կուսկացությունը հաղթանակ կտանի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Փոխանցվում է, որ Բեռլուսկոնին այսպիսի հայտարարություն է արել Հռոմում հանդիպում ունենալով «Առաջ Իտալիա» կուսակցության սենատորների հետ:
Նշվում է, որ Բեռլուսկոնին արդեն 78 տարեկան է: