Ռուսաստանը մնում է Կիևի միակ անփոխարինելի գործընկերը. քաղաքագետ
Ուկրաինայում խաղաղ գործընթացը ցույց տվեց, որ Ռուսաստանը մնում է Կիևի միակ անփոխարինելի գործընկերը կայունության և զարգացման ապահովման տեսակետից: Ընդ որում, Ուկրաինայի բոլոր առաջնորդները պատրաստ են խոստովանել դա: Այս մասին հայտարարել է ամերիկացի քաղաքագետ Նիկոլայ Պետրոն:
«Առևտրային պատժամիջոցները միտում ունեն առաձնացնել երկու ազգերին, սակայն այս ամենը չի փոխարինի նրան, ինչի կարիքն իրապես ունի Ուկրաինան` Ռուսաստանի կողմից լայնամասշտաբ և մշտական բիզնես-ներդրումներ»,-ասել է քաղաքագետը:
Այս մասին գրում է РИА Новости-ն: