Ռուսաստանն Իրաքին 40 տոննա մարդասիրական օգնություն է տրամադրել
Ռուսաստանի ԱԻՆ-ը մարդասիրական օգնությամբ երկրորդ ինքնաթիռն է ուղարկում Իրաք «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ուժայինների հետ ռազմական կոնֆլիկտի արդյունքում տուժածների համար: Այս մասին հաղորդել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Դրոբիշեվսկին:
«Այսօր Ռամենսկոե օդանավակայանից Իրաքի Էրբիլ քաղաք է մեկնել Ил-76 ինքնաթիռը: Մարդասիրական օգնության ընդհանուր ծավալը կազմում է 40 տոննա»,-ասել է Դրոբիշեվսկին:
Այս մասին գրում է РИА Новости-ն: