ԱՄՆ-ն ողջունել է Ալիևի հրամանը
Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանը, որով ազատ են արձակվել 4 ակտիվիստ, որոնց թվում է նաև Հասան Հուսեյնլին: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնական կայքէջին:
Փոխանցվում է, որ ավելի վաղ Ալիևը հրաման էր ստորագրել, որով ներում էր շնորհել 84 մարդու:
Նշվում է, որ ավելի վաղ Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը Ալիևին կոչ էր արել ներում շնորհել ակտիվիստներին: