Նախարարությունը չի կարողանում փակել Արարատի ձկնաբուծարանները
«Հրապարակ» թերթը գրում է. «Բնապահպանության նախարարությունն անցյալ տարվա հուլիսից պայքար է սկսել Արարատյան դաշտում անօրինական արտեզյան հորերի դեմ: Դրանք Արմավիրի և Արարատի ձկնաբուծարաններում են: Գործընթացը դժվար է առաջ գնում, թեև կա նախագահի խիստ հանձնարարականը: Հորերը փակելով, բնապահպանները եկել-դեմ են առել վարչապետի եղբոր՝ Ջոնիկ Աբրահամյանի հովանու տակ գտնվող տնտեսություններին և չեն կարողանում առաջ շարժվել:
100-150 մետր խորությունից ընդերքից մաքուր, թթվածնով հարուստ ջուր է դուրս գալիս: Ժայթքում է շատրվանը, եւ ոչ մի տեխնիկա պետք չէ աշխատեցնել: Մնում է ընդամենը ավազաններ կառուցել և ձկները բուծել: Եվ բուծեցին: Ձկնաբուծարանների բիզնեսի զարգացման 4 տարիների ընթացքում ջրառը խայտառակ ծավալների հասավ:
Ամերիկյան զարգացման գործակալությունն ուսումնասիրություն կատարեց Արարատյան դաշտավայրում և եզրակացրեց. ջրի ինքնավերականգնվող քանակը 2,5-3 անգամ գերազանցված է, բնական ինքնավերականգնումը՝ խաթարված, և եթե այսպես շարունակվի, ապա տարեցտարի ջրաքանակը կնվազի, Արարատյան դաշտը կանապատանա: Բնապահպանության նախարարությունը, ինչպես և սպասվում էր, այս 4 տարիներին աջ ու ձախ ջրօգտագործման թույլտվություններ է բաժանել»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: