Պենտագոնը հաստատել է «ԻՊ» ուժայինների կողմից ԱՄՆ զենքի բռնագրավվումը
Պենտագոնը հաստատել է, որ քրդերի համար նախատեսված զենքի մի մասը հասել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ուժայիններին: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ գնդապետ Ստիվ Ուորրենը: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Ավելի վաղ հաղորդվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ԱՄՆ-ին այն բանի համար, որ ԱՄՆ-ն ձախողել է զենք-զինամթերքի բաց թողումը օդից սիրիական Քոբանի քաղաքի աշխարհազորայիններին, որի արդյունքում նրանց զենքը հայտնվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ուժայինների մոտ:
Այս մասին գրում է Gazeta.ru-ն: