Սիրիական Քոբանի քաղաքի կենտրոնում մոտ 700 բնակիչ է շրջափակվել
Սիրիական Քոբանի քաղաքի կենտրոնում, որը պաշարել են «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչները, մոտ 700 բնակիչ է շրջափակվել: Այս մասին լրագրողներին է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը:
Նրա խոսքով՝ «հարյուրավոր մարդիկ, որոնց մեծամասնությունը տարեցներ են, չեն կարողանում լքել քաղաքի կենտրոնը, նրանց թիվը մոտ 700 է»: Նա նաև նշել է, որ 10-20 հազար մարդ գնտվում է Սիրիայի և Թուրքիայի սահմանին Քոբանիի մարզում, նրանցից շատերին սպառնում են «ՒՊ» ուժերը:
Այս մասին գրում է ТАСС-ը: