Ժամանակակից պատերազմները բավականին փոխվել են իրենց բնույթով
Կարծիք կա, որ ներկայումս պատերազմելու նախկին ձևերը արդեն հնացել են և ճակատային ոճը պատմության մեջ է մնացել, ժամանակակից մարտերում առավել կարևոր են շարժունակ և մարտունակ մանր խմբերով ,կոնկրետ տեղամասեր զբաղեցնելու նպատակով գրոհները, որտեղ ծանր զրահատեխնիկան իր դիրքերը բավականին զիջել է:
Օրինակ «ԻՊ»-ի ռազմական հաջողությունները հենց կապում են նրա հետ, որ այն փոքր, բայց մարտունակ խմբերով, մեքենաներով արագ գրոհում է և պարտության է մատնում ավանդական կառուցվածք ունեցող Իրաքի բանակին, որը նույնպես ծանր զրահատեխնիկայի վրա է հենում իր գրոհները: Ամեն ինչ խաբուսիկ է: Սիրիական բանակը այս մի քանի տարիների ընթացքում կոտրել է ժամանակակից բանակի մասին բազմաթիվ պատկերացումներ: Վաղուց հայտնի է դարձել, որ ռազմադաշտում, ավելի կոնկրետ՝ բաց դաշտում զրահատանկային զորքերը անուրանալի դեր ունեն, իսկ քաղաքային մարտերի ժամանակ ՝ոչ:
Գրոզնի քաղաքի առաջին գրոհները վառ ապացույց են, որ հեշտությամբ կարելի է տանկերը այրել քաղաքի փողոցներում.տանկի տեսանելիությունը քաղաքում ավելի սահմանափակ է քան՝ բաց դաշտում: Սիրիական բանակը սովորել է բարդագույն քաղաքային պայմաններում մարտ վարել և հաղթել՝օգտագործելով նաև տանկեր և այլ զրահատեխնիկա: Սիրիական բանակը կարողանում է թունելներով, բազմաթիվ կրակակետերով, ամրացված դիրքերով լի թաղամասերում հաղթանակներ տանել, այդպիսի դեպքեր գուցե և եղել են, բայց նրանք առաջինն են, որ սովորել են համադրել օդուժը, ցամաքային գրոհային մոբիլ ջոկատները,հրետանին և ամենակարևորը՝ տանկերը:
Երբ համացանցում դիտում եմ սիրիական պատերազմից տեսանյութեր, հիանում եմ, թե ինչպես նրանք մեկ տարում սովորեցին նախադեպը չունեցող պայմաններում հաղթանակ տանել, այն էլ՝քաղաքում երկաթե դագաղացու տանկերը գրագետ օգտագործելով: Կարծում եմ, որ սիրիական պատերազմի փորձը պետք է մտնի ռազմական ակադեմիաների դասագրքեր:
Տիգրան Մկրտչյան, Ֆեյսբուք