Օբաման Կանադայի վարչապետի հետ Օտտավայի կրակոցների շուրջ քննարկում է անցկացրել
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Կանադայի վարչապետ Ստիվեն Հարպերը հեռախոսային զրույցի ժամանակ Օտտավայի կրակոցների շուրջ քննարկում են անցկացրել: Այս մասին հայտնել է Սպիտակ Տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը:
Ավելի վաղ Սպիտակ Տան ներկայացուցիչը հայտնել է, որ ԱՄՆ-ն կանադացի գործընկերներին կառաջարկի անհրաժեշտ օգնություն և կպահպանի մշտական կապը:
Այս մասին գրում է РИА Новости-ն: