Երուսաղեմում ահաբեկչության հետևանքով մի քանի մարդ է տուժել
Երուսաղեմում երկաթուղային կայարանի մոտակայքում ահաբեկչության հետևանքով մի քանի մարդ է տուժել: Այս մասին հաղորդում է Haaretz-ը:
Նախնական տվյալների համաձայն՝ գնացքը դուրս է եկել երկաթուղու գծերից, սակայն այդ տարբերակը չի հաստատվել: Պարզվել է, որ մեքենայի բախումից գնացքը կանգնեցվել է: Բախման վայրում կրակ է բաց թողնվել:
Ինչպես հաղորդվում է՝ 8 մարդ վիրավոր է, այդ թվում մի երեխա և մի կին գտնվում են ծանր վիճակում:
Այս մասին գրում է Gazeta.ru-ն: