ԵՄ առաջնորդները ՌԴ-ի դեմ պատժամիջոցների չեղյալ հայտարարման մասին քննարկում չեն անցկացնի
Հինգշաբթի օրը կայանալիք գագաթաժողովի ժամանակ ԵՄ երկրների առաջնորդները ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հնարավոր չեղյալ հայտարարման մասին քննարկում չեն անցկացնի: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Բրյուսելում դիվանագիտական աղբյուրներին:
Հակառուսական տնտեսական պատժամիջոցների կիրառումից հետո իրավիճակի մասին քննարկումը կկայանա հաջորդ շաբաթ ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների հանդիպման ժամանակ: Ընդ որում՝ պատժամիջոցների ամբողջական կամ մասնակի չեղյալ հայտարարման մասին հարցը կրկին չի լինի օրակարգում:
Այս մասին գրում է РИА Новости-ն: