Կահիրեում պայթյունի հետևանքով 9 մարդ է վիրավորվել
Կահիրեում ինքնաշեն սարքի պայթյունի հետևանքով 9 մարդ է վիրավորվել, այդ թվում եգիպտական ՆԳՆ 5 ներկայացուցիչ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:
Գիզայի ոստիկանության փոխանցմամբ՝ 5 ոստիկան է տուժել ահաբեկչության ժամանակ: Վերջիններս տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ:
Այս մասին գրում է РИА Новости-ն: