Լավրովը բացատրել է, թե ինչու է Ուկրաինայի ճգնաժամի համար Արևմուտքը մեղավոր
Եվրոպայի բաժանարար գծով Արևմուտքից արևելք շարժվելու արդյունքը Ուկրաինայի ճգնաժամն է: Նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Այս պայմաններում Ռուսաստանը մտադիր է ամուր պաշտպանել իր շահերը:
«Մենք դեմ ենք նման փորձերին և չենք ցանկանում դիմակայել նրանց»,-ասել է Լավրովը Երիտասարդական պալատի անդամների հետ հադիպման ժամանակ:
Այս մասին հայտնել է «Интерфакс»-ը:
«Մենք վճռականորեն կպաշտպանենք մեր շահերը, կպահենք մեզ այնպես, ինչպես ճիշտ կգտնենք, և որը համապատասխանում է միջազգային իրավունքի չափանիշներին»,-նշել է նա:
Այս մասին գրում է Rambler.ru-ն` հղում տալով «Интерфакс»-ին: