Իրաքում ԱՄՆ դեսպանատունը հրթիռային հարձակման է ենթարկվել
Իրաքում ԱՄՆ դեսպանատունը, որը գտնվում է Բաղդադի կենտրոնի «կանաչ գոտում», հրթիռային հարձակումների է ենթարկվել: Այս մասին հայտնել են Իրաքի ԶԼՄ-ները` հղում տալով անվտանգության ծառայություններին:
«Չորեքշաբթի գիշերը Իրաքում 3 հրթիռ է հարվածել ԱՄՆ դեսպանատանը: Պայթյուն է տեղի ունեցել Ադ-Դորի տարածքում»,-ասվում է հաղորդագրության մեջ:
«Ас-Сумарийя» հեռուստաալիքը հայտնել է նաև «կանաչ գոտու» երեկվա հրետանային ռմբակոծության մասին, որից հետո անվտանգության ուժերը շրջափակել են այն և զգուշացրել հարձակման մասին:
Այս մասին գրում է Rambler.ru-ն: