Իտալիայի վարչապետը կարևորել է ՌԴ-ի դերը միջազգային հարաբերություններում
Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենցին, ելույթ ունենալով Սենատում, հույս է հայտնել Ուկրաինայի հարցի խաղաղ կարգավորան հետ կապված: Նա միջազգային հարաբերություններում կարևորել է հատկապես Ռուսաստանի դերը: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Անդրադառնալով Ռուսաստանի, Ուկրաինայի և եվրոպական առաջնորդների` անցյալ շաբաթ «Ասիա-Եվրոպա» ֆորումի շրջանակներում կայացած հանդիպմանը, նշել է, որ այնտեղ լուրջ քայլեր են արվել ՌԴ-Ուկրաինա հարաբերությունները կարգավորելու նպատակով:
«Իտալիան հարգում է Ուկրաինայի ժողովրդին և կողմ է նրանց միասնականությանն ու ամբողջականությանը: Մենք ցանկանում ենք տեսնել այս լարվածության վերջը»,-ասել է վարչապետը: