Հայաստանը շատ գեղեցիկ քաղաքականություն է վարում. Վարդան Ոսկանյան
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրանագետ Վարդան Ոսկանյանն անդրադարձավ նաև Հայաստանի վարած քաղաքականությանը:
«Բոլորը կարծում են, որ հայը միշտ կրավորական դիրքում է և ոչ ոք դրական չի վերաբերում նրա վարած քաղաքականությանը: Հայաստանը՝ լինելով ՀԱՊԿ դերակատարներից մեկը լավ հարաբերություններ ունի ՆԱՏՕ-ի հետ: Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններ ունենալով հանդերձ՝ Հայաստանը չի վատացնում իր հարաբերություններն Արևմուտքի հետ: Ինչո՞ւ ոչ ոք ուշադրություն չի դարձնում այս ձեռքբերումների վրա: Հայաստանը շատ գեղեցիկ քաղաքականություն է վարում»,-նշեց իրանագետը:
Հանդիպմանը ներկա բանախոս Շուշան Խաթլամաջյանի այն հարցին, թե ինչու է այդ դեպքում Հայաստանն այդքան աղքատ, իրանագետը պատասխանեց, որ Հայաստանը տարածաշրջանի այլ պետությունների համեմատ շատ ավելի լավ վիճակում է գտնվում:
Բանախոսն ընգծեց, որ նման պայմաններում ցանկացած պետություն կարող էր կորցնել իր պետականությունն, ուստի պետք է ընդունել, որ Հայաստանը վատ քաղաքականություն չի վարում:
Վարդուհի Ստեփանյան